«Անիի փողոցները». Կարեն Մաթևոսյան
![]() Հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անիի փողոցների մեզ հայտնի անվանումներն են՝ «Բուն փողոց» (լուսանկարում), որը սկսվում է քաղաքի Ավագ դռնից և քաղաքի կենտրոնական մասով անցնելով հասնում է մինչև Մանուչէի մզկիթը, այնտեղից շարունակվելով դեպի միջնաբերդ։ Մյուսը՝ «Վերի փողոցը», որը գտնվել է քաղաքի բարձրադիր մասում և անցել է պարիսպներին զուգահեռ։ Հաջորդ անվանումներում շեշտված են այն արհեստները կամ առևտրական շարքերը, որոնք գերիշխել են տվյալ փողոցներում. մասնավորապես՝ «Դարբնո փողոց»՝ դարբինների, «Բազ փողոց (Բազզնոց)»՝ կտորեղենի, գործվածքեղենի, ջուլհակների փողոց, «Սառաճ փողոց»՝ թամբագործների, «Նալպնդնոց»՝ պայտարների, «Կոշկակարոց»՝ կոշկակարների, «Գդակկրոց»՝ գդակագործների, «Կատտնոց»՝ դերձակների, «Փոլկարարոց»՝ ոսկերիչների։ Քաղաքի մի հատված և տեղի փողոցը կոչվել են «Տիգրանանց», նշանավոր մեծահարուստ Տիգրան Հոնենցի անունից։ |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
