Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Դեռ կտեսնենք աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի հետևանքները»․ Աբխազիայի նախագահ

1892
Շաբաթ, 19 դեկտեմբերի, 2020 թ., 11:20
«Դեռ կտեսնենք աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի հետևանքները»․ Աբխազիայի նախագահ

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան մեկնաբանել է Արցախում տիրող իրավիճակը։
«Ես կարծում եմ, որ դեռ կտեսնենք աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի հետևանքները։ Բոլորի համար ակնհայտ է, որ պատերազմը վատ է»,- ասել է նա RT-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Աբխազիայի ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչ է պատերազմը։
«Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ գլխավոր արժեքը խաղաղությունն է։ Իսկ խաղաղություն ապահովելու համար պետք է լինել ուժեղ, ամուր և այլն։ Այս համատեքստում, պարտադիր կերպով կամրապնդենք մեր ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Այդ ուղին այլընտրանք չունի»,- ասել է Բժանիան։