Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Ալիևն ու Բորտնիկովը քննարկել են ԼՂ-ի վերաբերյալ համաձայնագիրը

1867
Ուրբաթ, 18 դեկտեմբերի, 2020 թ., 20:10
Ալիևն ու Բորտնիկովը քննարկել են ԼՂ-ի վերաբերյալ համաձայնագիրը

Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնության դրույթների կատարումը: Այս մասին հայտնել Է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը։
«Քննարկվել է տարածաշրջանում առկա իրավիճակը, հակամարտության կարգավորումը, եռակողմ համաձայնության դրույթների կատարումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ ԱԴԾ տնօրենը եղել է նաև Երևանում։