«Եթե Շուռնուխից Կապան ճանապարհի հատվածներում անտառախիտ տարածք է, դիվերսանտներն ամեն պահի կարող են մտնել գյուղ». համայնքի ղեկավար
![]() «ՊՆ-ը զորքը հանել է Շուռնուխ գյուղից, երեկ վերջին զորքը հանեցին Շուռնուխի տարածքից, մնացել է մեր գյուղի փոքր ջոկատը և Գորիսից եկած կամավորներ: Հիմա սահմանը հսկող չկա, միչև սահմանապահներ կտեղակայվեն»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը: Համայնքապետն ասել է՝ այս պահին դեռ որոշված չէ՝ գյուղի որ հատվածն է անցնելու հակառակորդի վերահսկողության ներքո: «Սահմանապահները տեղակայվելու են մայրուղու վրա, մայրուղուց ներքև բնակելի թաղամաս է, որի վիճակը դեռևս անորոշ է: Ռուս սահմանապահները հսկելու են մայրուղին, հայ սահմանապահները ձախ հատվածը, ադրբեջանցիները՝ աջ, այսինքն՝ նույն մայրուղուց պետք է օգտվի նաև ադրբեջանցին՝ իր գյուղից դուրս գա, մտնի մայրուղի, գա Շուռնուխով անցնի և նոր մտնի իրենց մյուս գյուղ: Շուռնուխից եթե մինչև 12 կմ դեպի Կապան ճանապարհի աջ և ձախ հատվածներում անտառախիտ տարածք է, դիվերսանտներն ամեն պահի կարող են մտնել մեր գյուղ, կարող են մայրուղուց ուղևորներին գողանալ, ծաղրելով սպանել, որ առանց ծաղրելու սպանեն, դա հրաշք ա: Իմ տունը գտնվում է մայրուղու անմիջապես ներքևի հատվածում, եթե գյուղի ներքևի հատվածը մնա մեզ, իմ հողամասից այն կողմ պետք է թուրքը լինի, այդտեղ սահմանապահ չի կանգնելու, որովհետև միանգամից անտառ է սկսվում, իմ երեխան պետք է հողամասում լինի, դրանից ներքև թուրքը»,- ասել է Հակոբ Արշակյանը: Համայնքապետի խոսքով՝ անորոշ վիճակ է, Կառավարությունից չեն միջամտում: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
