«Վաղը մինչև ժամը 17։00-ն Կապան քաղաքի բոլոր դիրքերը հանձնվելու են թշնամուն». Կապանի քաղաքապետ
![]() «Նոյեմբերի 9-ին մեր աչքերով տեսանք, կարդացինք, որ հակամարտության կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, բայց էսօր փաստացի տեսնում ենք այն, ինչ չէր ասվում։ Մենք հասարակություն ենք, բա չիմանա՞նք՝ ինչի՞ է էդ պայմանը խախտվում»,- ճանապարհը բացելու նպատակով բանակցելու եկած Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանին դիմելով, ասացին սյունեցիները՝ տեղեկացնելով, որ այսօր առավոտյան են իմացել, որ պետք է լքեն դիրքերը՝ թողնելով այն թշնամուն: Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը նշեց, որ վաղը մինչև ժամը 17։00-ն Սյունիքի մարզի Կապան քաղաքի բոլոր դիրքերը հանձնվելու են թշնամուն։ «Էն ամենը, ինչն էսքան սարքել, արել ենք՝ պիտի թողնենք, դուրս գանք: Սա ինչ է՞ , եթե ոչ դավաճանություն»,- ասաց նա՝ հավելելով. «Մեր պահանջը հետևյալն է՝ իշխանության գան այնպիսի ուժեր, ովքեր կկարողանան այս հարցը լուծել»: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
