Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Հայաստանի սահմաններն ամուր և վերահսկելի են մեր զինված ուժերի կողմից». Սուրեն Պապիկյան

1577
Հինգշաբթի, 17 դեկտեմբերի, 2020 թ., 12:00
«Հայաստանի սահմաններն ամուր և վերահսկելի են մեր զինված ուժերի կողմից». Սուրեն Պապիկյան

Կառավարության նիստին ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզպետն աշխատանք է տանում և սահամանապահ ծառայության և ՊՆ աշխատակիցների հետ:

«Իմ ստացած տեղեկատվության համաձայն՝ այս պահին սահմանապահ զորքերի ուժերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով»,- նշեց Պապիկյանը:

Նախարարը շեշտեց, որ ՀՀ սահմաններն ամուր և վերահսկելի են ՀՀ զինված ուժերի կողմից: