«Մեր քաղաքացիները պանիկայի մեջ ընկնելու որևէ առիթ չունեն». ԿԲ փոխնախագահ
![]() Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով հարցին, թե դրամի փլուզման, արժեզրկման վտանգ կա՞, պատասխանել է. «Կարճ պատասխանեմ՝ ոչ: Բոլոր գործիքակազմը և ներուժը ԿԲ-ն ունի և տիրապետում է իրավիճակին, որպեսզի ֆինանսական համակարգում այնպիսի ցնցումներ տեղի չունենան, որոնք էապես կնպաստեն մեր բնակչության գնողունակության և աղքատացման վրա»,- ասել է նա: ԿԲ նախագահի տեղակալի խոսքով՝ փոխարժեքի տատանումը բնականոն գործընթաց է և պետք չէ դրանից խուճապի մատնվել: Նա հայտնել է, որ իրենց կանխատեսումներով՝ այս տարի Հայաստանում տնտեսական անկում կլինի: «Ե՛վ Արժույթի միջազգային հիմնադրամը, և՛ ինստիտուցիոնալ ներդրողները տասնյակ հարյուր միլիոնավոր դոլարներ են ներդրում արել ՀՀ տնտեսության մեջ, ռիսկ են վերցրել մեզ հետ, եթե իրենք պանիկայի մեջ չեն, մեր քաղաքացիները, կարծում եմ, պանիկայի մեջ ընկնելու որևէ առիթ չունեն»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
