Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Վերաքննիչը վերացրեց Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը». Միհրան Պողոսյան

1267
Չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ., 14:15
«Վերաքննիչը վերացրեց Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը». Միհրան Պողոսյան

Միքայել Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերաքննիչ դատարանը քիչ առաջ վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը։ Շուրջ մեկուկես տարի ձգվող այս քաղաքական-քրեական գործում Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն արդեն չորրորդ անգամ մատնվում է անհաջողության՝ իր բաղձալի նպատակին հասնելու ճանապահին։

Ցավով պետք է արձանագրեմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը Միքայել Մինասյանի նկատմամբ գործ կարելու իր ջանքերի տասը տոկոսն ուղղեր մեր օր օրի փոքրացող հայրենիքի առջև ծառացած արհավիրքները կանխելուն, մեր բոլորիս վիճակն այսօր այդքան ողբալի չէր լինի»։