Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

1 օրում 600-ից ավելի մարդ է վերադարձել Ստեփանակերտ

1016
Չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ., 12:50
1 օրում 600-ից ավելի մարդ է վերադարձել Ստեփանակերտ

Հայաստանի տարածքից ավտոբուսներով Արցախ է տեղափոխվել ավելի քան 600 մարդ, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

«Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր տեղափոխվել է 647 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,-նշված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ Արցախում իրենց մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 40 հազար 300 մարդ։