Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Պարզապես ծիծաղելի է»․ Թրամփը՝ ընտրություններում իր պարտության մասին

1478
Չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ., 01:20
«Պարզապես ծիծաղելի է»․ Թրամփը՝ ընտրություններում իր պարտության մասին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել է նախագահական ընտրություններում իր պարտությունը։ Նա այդ մասին գրել Է Twitter-ում։
Նրա խոսքով՝ ինքը քիչ ձայներ է ստացել քվեարկության մեքենաների սխալ աշխատանքի պատճառով։ «Այնպիսի մեծ շեղումներ կան, որ պարզապես ծիծաղելի է։ Կարելի է վերցնել ու ընտրություններում ջախջախիչ հաղթանակը պարտության վերածել մի փոքր առավելությամբ։ ԱՄՆ-ում նման բան չպետք է լինի»,- կարծում է Թրամփը։
Բայդենն ստացել է 302 ընտրիչի աջակցություն։ Նախագահական մրցապայքարում հաղթելու համար նրան անհրաժեշտ էր 270 ձայն։