«Սա համաձայնագիր չէ, այլ ընդամենը հայտարարություն՝ հրադադարի մասին». Արա Պապյան
![]() «Մենք կարծում ենք, որ և՛ հնարավոր է, և՛ ցանկալի է, և՛ պետք է բանակցային գործընթացը վերադարձնել Մինսկի խմբի ձևաչափին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Արա Պապյանը: Նրա խոսքով՝ տասնամյակներ շարունակ բանակցություններն ընթացել են հենց այդ ձևաչափով և պայմանավորվածությունները եղել են այդ երաշխիքներով: «Հետևաբար, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ը չեն կարող իրենց օտարել և անտարբեր մնալ: Եթե խնդիրը լուծվում է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա, ապա ԼՂԻՄ-ը ամբողջովին պիտի լինի հայկական տնօրինության տակ՝ եռանախագահների երաշխիքով, եթե դա զուտ զինադադար-հրադադար է, այսինքն՝ զորքերը պիտի կանգնեին այն դիրքերի վրա, որտեղ այդ պահին էին, բնականաբար, անհասկանալի է Լաչինի, Քարվաճառի հանձնումը»: Պապյանը համարում է, որ տեղի է ունեցել սկզբունքերի խառնում: «Դրա համար մենք այսօր հավաքվել ենք, որ ժողովրդի մի ստվար մասի կարծիքը փոխանցենք եռանախագահների երկու ներկայացուցիչներին՝ առ այն, որ իրենք մեծապես պիտի ներգրավեն և արդյունավետ աշխատանք տանեն այս առումով»: Հարցին, թե կարո՞ղ է բանակցությունների արդյունքում ինչ-որ փոփոխությունների ենթարկել եռակողմ համաձայնագիրը, Պապյանն ասաց. «Նախ ուզում եմ ասել, որ դա համաձայնագիր չէ, այլ ընդամենը հայտարարություն է հրադադարի մասին: Հետևաբար, այդտեղ չեն կարող լինել սահմանազատումներ կամ տարածքին վերաբերող հարցեր՝ առանց խորհրդարանի մասնակցության.... Պետք է հստակեցվի՝ սա ինչ փաստաթուղթ է՝ ըստ միջազգային օրենքի, և ըստ մեր Սահմանադրության: Պիտի հստակ լինի, որ սա կարգավիճակը որոշող վերջնական փաստաթուղթ չէ»,- հավելեց Արա Պապյանը: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
