Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Բաքուն ծանր տեխնիկա և հավելյալ ուժեր է մտցրել մարտական գործողությունների գոտի. #WarGonzo

2006
Շաբաթ, 12 դեկտեմբերի, 2020 թ., 21:00
Բաքուն ծանր տեխնիկա և հավելյալ ուժեր է մտցրել մարտական գործողությունների գոտի. #WarGonzo

Ըստ WarGonzo նախագծի թելեգրամյան ալիքի՝ Ադրբեջանի ԶՈՒ զրահատեխնիկան մոտեցել է Արցախի ՊԲ վերահսկողության տակ գտնվող Հին Թաղեր, Խծաբերդ և Քիրսավան գյուղերին:

Ադրբեջանցիները սկզբնապես փորձել են գրավել գյուղերը հետևակի և գրոհող ջոկատների օգնությամբ, սակայն Արցախի Պաշտպանության բանակի զինվորներին հաջողվել է կանգնեցնել նրանց և պաշտպանել գյուղերը:

Երեկոյան ադրբեջանական կողմը սկսել է պատրաստվել նոր գրոհի, տանկերն ու հրետանին բերվել են ռազմական բախումների գոտի: Գյուղերն առայժմ գտնվում են Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ: Բայց ուժերի հարաբերակցությունը հավասար չէ: Հույսը խաղաղապահների վրա է, գրում է WarGonzo-ն: