«Պուտինն օգնեց Լեռնային Ղարաբաղի հարցով գործընթացը տանել դրական ուղղությամբ». Էրդողան
1824
Հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2020 թ., 20:25
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտեցումը նշանակալից դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործընթացում: Այս մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, հաղորդում է TASS-ը: «Ես չեմ կարող անտեսել պարոն Պուտինի մոտեցումները: Նրա դրական վերաբերմունքն օգնեց այդ գործընթացը տանել դրական ուղղությամբ: Ես նաև ցանկանում եմ կարևորել այն հարթակը [տարածաշրջանային անվտանգության ապահովման համար], որի մասին ասաց իմ եղբայրը [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը]: Այդ հարթակում կարող են ընդգրկվել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը, և, եթե համաձայնվի, Հայաստանը»,- նշել է նա: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
