Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Երկու շաբաթ ժամանակ ձեզ». «Սասնա ծռերի» գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

1398
Չորեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2020 թ., 12:00
«Երկու շաբաթ ժամանակ ձեզ». «Սասնա ծռերի» գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկած «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց պաշտպանների բացակայության պատճառով:

Դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ տևական ժամանակ է նիստը հետաձգվում է, ինչի պատճառով պաշտպանական ճառեր չեն հնչեցվում:

«Երկու շաբաթ ժամանակ է տրամադրվում ձեզ, որպեսզի ձեր պաշտպանությունը կազմակերպեք: Հակառակ դեպքում իմ դիրքորոշումը հայտնեցի՝ կհեռանամ խորհրդակցական սենյակ՝ առանց դրանք լսելու»,- ասաց դատավորը:

Այսպիսով դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստի օր նշանակվեց դեկտեմբերի 23-ը: