Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

«Առաջարկում եմ մշակութային ագրեսիա սկսել». Աննա Մայիլյան

2206
Երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2020 թ., 17:00
«Առաջարկում եմ մշակութային ագրեսիա սկսել». Աննա Մայիլյան

«Ես ինձ զինվոր եմ համարում. միշտ խոսում եմ թուրքամետ մշակույթի դեմ: Ես դարձել եմ թշնամի սեփական ժողովրդին: Մտել եմ սև ցուցակների մեջ, սա կարևոր չի հիմա, բայց մենք անպայման պիտի բարձրացնենք մշակութային գործչի վարկանիշը»,- այս մասին այսօր մտավորականների հավաքի ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանը:

Իր ելույթում Մայիլյանը հանդես եկավ երկու առաջարկով:

«Քանի որ Սյունիքը, կարծես թե, վտանգված է, ես առաջարկում եմ մշակութային ագրեսիա: Ինչ-որ հետաքրքիր փառատոնի հիմք ունենանք… Թող սկսվի հունվար ամսից՝ ձմռանը»,- ասաց նա: «Մենք ունենք ռաբիս երաժշտության մեծ բանակ: Առաջարկում եմ վարպետաց դասերի խմբակներ, որտեղ մեր հաճելի, ուրախացնող ռաբիսները հայ ազգային երգի վերապրոֆիլացման դասեր կանցնեն»,- ասաց երգչուհին: