Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

«Ո՞ւր էիք, երբ մենք փոքրաթիվ խմբերով ու չնչին գումարներով ամեն ինչ անում էինք, որ այսօրը չգար». Համլետ Պետրոսյան

1897
Երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2020 թ., 02:05
«Ո՞ւր էիք, երբ մենք փոքրաթիվ խմբերով ու չնչին գումարներով ամեն ինչ անում էինք, որ այսօրը չգար». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրական հինգ-վեց առաջարկ եմ ստանում տարբեր միջազգային և հայկական կազմակերպություններից, թե սա ուղարկեք, այն ուղարկեք, մենք Արցախի հուշարձանների բազա ենք կազմում, որ այսպես անենք, այնպես անենք: Աջակցում եմ, չեմ մերժում:
Բայց և ուզում եմ հարցնել՝ բա ո՞ւր էիք, երբ մենք փոքրաթիվ խմբերով ու չնչին գումարներով ամեն ինչ անում էինք, որ այսօրը չգար:
Ո՞ւր էիք»: