Հնդկաստանում ավելի քան 350 մարդ հիվանդանոցում է հայտնվել անհայտ հիվանդության պատճառով
![]() Հնդկաստանի Անդհրա-Փրադեշ նահանգի Էլուրու քաղաքում անհայտ հիվանդության բռնկման պատճառով ավելի քան 350 մարդ հայտնվել է հիվանդանոցում, նրանցից մեկը մահացել է, հաղորդում է India TV-ն: Հիվանդներին հոսպիտալացրել են գլխապտույտի և էպիլեպսիայի գանգատներով։ Նրանց մոտ եղել է նաև հանկարծակի ուշագնացություն, բերանից փրփուր ու դող: Բժիշկները դեռ չեն կարողացել պարզել հանկարծակի հիվանդության պատճառը, թեև արյան անալիզ և գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա են կատարել: Հնարավոր է, որ պատճառը կարող է հայտնաբերվել բակտերիոլոգիական հետազոտության արդյունքներից հետո: Բժիշկների տվյալներով՝ ավելի քան 180 մարդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, շուրջ 160-ը շարունակում է բուժումը: Հիվանդության պատճառները պարզելու համար քաղաք են ուղարկվել բժիշկների խմբեր Սննդի ազգային և Քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտներից: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
