Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Տխուր Սուրբ Ծնունդ». Մելանյա Թրամփը վերջին անգամ զարդարել Է Սպիտակ տունը

1293
Երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ., 20:35
«Տխուր Սուրբ Ծնունդ». Մելանյա Թրամփը վերջին անգամ զարդարել Է Սպիտակ տունը

Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանիան, փոխել է Սպիտակ տան սուրբծննդյան ոճը։ Սա նրա վերջին Սուրբ Ծնունդն է՝ որպես երկրի առաջին տիկին, հաղորդում է Argumenti.ru-ն։
Մելանիան ալ կարմիր ծառերը փոխարինել է սովորական, մերկ փշատերև ճյուղերով։ Կարմիր գույնը ոսկեգույնի համադրությամբ միայն զարդարման համար է օգտագործվել։
Ամերիկացի փորձագետներն առաջին տիկնոջ վերջին ամանօրյա դիզայնը «հրաշալի Ամերիկա» են անվանել:
Ինչպես ենթադրում են ԶԼՄ-ները, գույնի փոփոխությունը կարող է կապված լինել համաճարակի հետ, որի պատճառով աշխարհում գրեթե 1,5 միլիոն մարդ Է մահացել: