Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Սոթքի հանքը՝ կռվախնձոր. ինչպե՞ս են կազմակերպվելու աշխատանքները. «Հրապարակ»

773
Երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ., 08:50
Սոթքի հանքը՝ կռվախնձոր. ինչպե՞ս են կազմակերպվելու աշխատանքները. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Վարդենիսի Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները՝ 800-ից ավելի մարդ, հայտնի դեպքերից հետո աշխատանքի չի գնում։ Ֆաբրիկայի հայաստանյան ղեկավարությունն աշխատողներին հորդորել է չգալ աշխատանքի՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ասել են, որ բանակցություններ են վարում ադրբեջանցիների հետ, որպեսզի հասկանան, թե ինչպես պետք է կազմակերպեն հետագա աշխատանքները։

Սոթքի ոսկու հանքը, ըստ պաշտոնական մեկնաբանության, կիսով չափ հայկական, կիսով չափ ադրբեջանական կողմին է անցնում։ Մինչդեռ աշխատակիցներին ասվել է, որ այդ համամասնությունը 30/70 է․ 30 տոկոսը՝ հայկական, մնացածը՝ ադրբեջանական վերահսկողության տակ, հենց այդ պատճառով էլ ադրբեջանցիները հորդորել են դուրս բերել տեխնիկան։

Եթե բանակցություններն արդյունք չտան, ապա ավելի քան 25 համայնք կհայտնվի ծանր վիճակում․ հանքում աշխատում էին Վարդենիս քաղաքի և հարակից 24 համայնքների բնակիչները»։

Մանրամասները՝ թերթի համարում: