Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Սննդի առաքիչին նշանակել է տնտեսության պատասխանատու». Զ. Փոստանջյան

590
Երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ., 15:25
«Սննդի առաքիչին նշանակել է տնտեսության պատասխանատու». Զ. Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալով Էնոկոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի հարցազրույցին, ասել է. «Սննդի առաքիչին նշանակել է տնտեսության պատասխանատու, ով ասում է, որ գենոցիդ իրականացրած երկիրը... Menu.am-ի առաքիչը թող գնա Եռաբլուր, տեսնի՝ ինչ է արել ադրբեջանցի թուրքը մեր զավակներին ու գնա այն ծնողների մոտ, ովքեր իրենց գերեվարված զավակներին են ուզում, կամ անհետ կորած որդիներին: Սա դավաճանության շարունակությունն է»:

Հիշեցնենք՝ նախարարն ասել էր, որ երկարաժամկետ ծրագրերում սահմանները բացելու հնարավորություն է տեսնում. «Սահմանների բացումը լայն հնարավորություն է ընձեռելու. մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական նավահանգիստները և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, և պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»։