Մոտ 25 հազար արցախցի տնազուրկ է դարձել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցի այն ընտանիքները, որոնք պատերազմի արդյունքում կորցրել են իրենց տները, որոնց բնակավայրերն անցել են թշնամու վերահսկողության տակ, վերադառնում են Արցախ, Ստեփանակերտ, Ասկերան՝ Արցախի այլ բնակավայրեր, որտեղ պետությունը նրանց համար բնակարաններ է վարձում։ Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն այդ մասին ասաց․ «Ազատ բնակարանները հրատապ կարգով գույքագրվել են ու շարունակվում են գույքագրվել, պայմանագիր է կնքվում տանտիրոջ հետ, ովքեր ինչ-ինչ պատճառներով հիմա Արցախում չեն ապրում, բայց տուն ունեն, Արցախի Հանրապետությունն այդ գումարը փոխանցում է բնակչի փոխարեն»։ Մեկ տարի էլ բնակիչներն անվճար, բայց լիմիտավորված կօգտվեն հոսանքից, ինտերնետ և հեռախոսային կապից։ Սահմանվել է նաև յուրաքանչյուր ընտանիքի, ամեն շնչի հաշվով, ամսական 60 հազարական դրամ գումար տրամադրել։ Ենթադրենք, 5 հոգանոց ընտանիքում աշխատում է մեկը և ստանում 150 հազար դրամ աշխատավարձ, 150 հազար էլ պետությունը կտրամադրի, որ կարողանան գոյատևել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |
Դատարանը սանկցիա կիրառեց Յուրի Խաչատուրովի փաստաբանի նկատմամբ
1017:10Քոչարյանի փաստաբանները բացարկ հայտնեցին մեղադրող դատախազներին
2216:45Առաջարկվեց սեպտեմբերի վերջին շաբաթ օրն Ազգային փոքրամասնությունների օր նշել
3816:15«Եթե մեր հարգարժան իդիոտը վախենում է իր ժողովրդի հետ հանդիպելուց, ի՞նչ վարչապետ». սյունեցիներ (տեսանյութ)
4215:50Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բացարկ հայտնեցին Արթուր Դավթյանին
6915:35«ՀՀԿ-ն թքել ա ձեր վրա, իսկ դուք անինքնասերի պես նորից նրա կողքին եք». սյունեցիները՝ ԲՀԿ-ականներին (տեսանյութ)
6315:20