«Մտածում էիք՝ Ալիևը 50 մլրդ դոլարն ինչպե՞ս է հաշվարկել ու պահանջելու». Արփինե Հովհաննիսյան
ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դուք էլ երևի մտածում էիք՝ ալիևը էն 50 մլրդ դոլարն ինչպես է հաշվարկել ու մեզնից պահանջելու։ Ուրեմն, երբ գերագույն գլխավոր չարիքն ստորագրել է ու իրավաբանորեն Սոթքի հանքի կեսը (այն տարածքը, որտեղ այն գտնվում է) հանձնել Ադրբեջանին, նա հանքի շահագործումից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի (առնվազն դրա կեսի) օրինականությունն է կասկածի տակ դրել։ Այսինքն՝ եթե այդ անիծյալ փաստաթղթով հանքի զբաղեցրած տարածքի կեսն Ադրբեջանինն է, որը երեկ պաշտոնապես հաստատեց ՊՆ ներկայացուցիչը, նշանակում է՝ սույն անգրագետը հանքի շահագործման ամբողջ նախկին ընթացքը դարձրել է անօրինական։ Այդ հարկից ձեզ աշխատավարձ են վճարել, թոշակ, նպաստ ու այլ ծախսեր։ «Փրկիչը» տիկին վարչապետի հիմնադրամից չի վճարելու, վիվառոների ֆեյքերի համար նախատեսված գումարներից չի վճարելու, այլ ձեզնից է հետ ուզելու փողերը, որ վճարի ադրբեջանցիներին։ Կամ էլ դրա փոխարեն ալիևին կնվիրի, օրինակ արմավիրը։ Հ. Գ. Օր առաջ պետք է այս ու այլ հարցեր լուծել։ Սա խուճապ չի, թեզ չի, մեկնաբանություն չի, սա իմ ու քո դռանը չոքած աղետն է։ Հավատաս, թե չէ։ Ուզես, թե չէ։ Դրան ասեք՝ ՎԵՐ ԿԱ՜Ց ՈՒ ՔԱՅԼԻ՜Ր ՄԵԶ ՔԵԶՆԻՑ ԱԶԱՏԻ՜Ր»։ |
«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
13601:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
110Երեկ, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
143Երեկ, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15120.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
59618.04.2024, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
52717.04.2024, 16:36