Ինչպե՞ս են լուծվելու արցախցիների խնդիրները. նորանշանակ նախարարի տեսլականը
«Ակնհայտ է, որ տնտեսությունը և պետական բյուջեն պատերազմից հետո այլ կառուցվածք են ունենալու»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը: Նա նշել է, որ հետպատերազմական իրավիճակում սոցիալական խնդիրները նոր թափ են ստացել: «Մինչ այդ էլ Հայաստանում սոցիալական ոլորտի խնդիրները եղել են առաջնային, և հիմա ավելացել են ևս երկու նոր խումբ խնդիրներ, մասնավորապես՝ Արցախի մեր հայրենակիցների մի զգալի հատվածը դեռևս գտնվում է ՀՀ-ում, բացի դրանից՝ պատերազմի զոհերի ընտանիքների և վիրավորում ստացած, հաշմանդամություն ստացած զինծառայողներին անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել. սոցիալական ոլորտում առաջնահերթություններից է նրանց սոցիալական աջակցություն ցուցաբերելը: Այսօր արդեն գործարկվել է մեկ ծրագիր՝ Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ աջակցություն է ցուցաբերվում 68 հազար դրամի չափով, այսօրվանից վճարումները սկսվել են, այդ վճարումները կարող են ստանալ և՛ Հայաստանում, և՛ Արցախում՝ Հայփոստի և Արցախփոստի միջոցով: Հրատապ կարգով անհրաժեշտ է կարգավորել արցախցիների ֆինանսական և կեցության խնդիրները: Այս միջոցառումներն իրականացվում են Արցախի կառավարության հետ համագործակցելով: Նպատակ ունենք աջակցությունն ուղղել նաև դեպի Արցախի վերաբնակեցումը: Աջակցության երկրորդ ծրագրով 300 հազար դրամ կտրամադրվի Արցախի այն բնակավայրերի բնակիչներին, որոնք կորցրել են իրենց բնակավայրերում ապրելու հնարավորությունը. այս պահին քննարկվում է նաև նրանց ժամանակավոր բնակության հարցը՝ Հայաստանում կամ Արցախում, նաև նախատեսվում են քննարկումներ վերաբնակեցման երկարաժամկետ համալիր ծրագրի շուրջ: Մինչև մշտական բնակավայրով ապահովելը, որևէ արցախցի չի մնա առանց կեցավայրի»,- նշեց Առաքելյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36