Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Ավելի քան 17 հազար փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ». Կոնաշենկով

1395
Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ., 22:40
«Ավելի քան 17 հազար փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ». Կոնաշենկով

Հրադադարից ի վեր ավելի քան 17 հազար փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին նոյեմբերի 26-ին հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ամեն օր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 2 հազար բնակիչ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց տները մարտական գործողությունների պատճառով, վերադառնում են նախկին բնակության վայրեր։ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 17 հազար մարդ»,- ասել է նա լրագրողներին։
Կոնաշենկովը հավելել է նաև, որ տարածաշրջանում պահպանվում է հրադադարի ռեժիմը շփման գծի ողջ երկայնքով: