Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում Է ժամանել Ստեփանակերտ

1366
Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ., 21:55
ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում Է ժամանել Ստեփանակերտ

ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար, հայտնել են Լեռնային Ղարաբաղում գերատեսչության օպերատիվ խմբի շտաբից:
«Լեռնային Ղարաբաղ է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորումը՝ բաղկացած Նոգինսկու և Տուլայի փրկարար կենտրոնների փրկարարներից և «Լիդեր» կենտրոնից։ Ժամանել են նաև ԱԻՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչները և Էներգետիկայի նախարարության մասնագետները»,- ասել է օպերխմբի ներկայացուցիչը։