Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է Ֆրանսիային հետ կանչել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից

923
Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ., 14:00
Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է Ֆրանսիային հետ կանչել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից

Ադրբեջանի Միլի մեջլիսը երկրի կառավարությանն առաջարկել է դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը՝ Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահությունից հետ կանչելու համար՝ ի պատասխան Ֆրանսիայի Սենատի՝ Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի, փոխանցում է ТАСС-ը։

«Միլի մեջլիսը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը՝ Ֆրանսիային հետ կանչելու համար, որն իր դիրքորոշմամբ և հայտարարություններով կասկածի տակ է դրել իր չեզոքությունը»,- ասվում է փաստաթղթում: