Ստեփանակերտում վերականգնվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը. ՌԴ ՊՆ
![]() Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը՝ հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ «Քաղաքում վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը և կարգավորված է ճանապարհային երթևեկությունը, էլեկտրամատակարարումը և ջրամատակարարումը: Խաղաղ բնակիչները շարունակում են վերադառնալ իրենց տները»,- նշված է հայտարարության մեջ։ Ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմի ինժեներատեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել տեղի իշխանություններին՝ ընդհանուր օգտագործման ճանապարհների մաքրման և Ստեփանակերտում սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման գործում: «Փախստականների անվտանգ վերադարձն ու շփման գծի երկայնքով խաղաղ բնակիչների անվտանգ տեղաշարժը կազմակերպվել է հումնիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ղեկավարությամբ և վերահսկողությամբ»,- նշված է տեքստում: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
