Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Իրաքի ԱԳ նախարարը հայտարարել է երկրում ԴԱԻՇ-ի գրոհայինների ակտիվացման մասին

1011
Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ., 11:45
Իրաքի ԱԳ նախարարը հայտարարել է երկրում ԴԱԻՇ-ի գրոհայինների ակտիվացման մասին

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումն ակտիվացրել է իր գործունեությունն Իրաքում, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը РИА Новости-ին տված հարցազրույցում: «Ցավոք, խմբավորումը գոյություն ունի և ավելի է ակտիվացել։ Մենք տեղեկություն ունենք, որ խմբավորման անդամները գտնվում են Անբար, Քիրքուք, Դիյալա և Նայնավա նահանգների որոշ շրջաններում»,- հայտնել է Հուսեյնը՝ հավելելով. «Մեզ մոտ կալանքի տակ են տարբեր քաղաքացիություն ունեցող ԻՊ անդամներ»,- նշել է Հուսեյնը: