Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Ձեր տրամաբանությամբ՝ մենք 94-ից ի վեր ու առհավետ պետք է լինենք ռազմական դրության պայմաններում». Գորգիսյանը` Իգիթյանին

886
Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ., 11:55
«Ձեր տրամաբանությամբ՝ մենք 94-ից ի վեր ու առհավետ պետք է լինենք ռազմական դրության պայմաններում». Գորգիսյանը` Իգիթյանին

Խորհրդարանը քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ռազմական դրությունը վերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը, հիշեցնենք, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում բացասական եզրակացության էր արժանացել: «Կարող ենք հետաձգել մի քանի օրով, եթե դրա կարիքը կա, բայց Կառավարությունն այսօր ունի նիստ ու կարող է ընդունել համապատասխան որոշումները, որոնց կարիքը կա ու որի համար ուներ 17 օր ժամանակ: Երեկ ես Կառավարությանը խնդրեցի ընդունելի ժամկետը նշել, որպեսզի էն իրավական ակտերը, որոնք գտնում են, որ պետք է ընդունեն, ընդունվեն, բայց որևէ առաջարկ Կառավարությունից չենք ստացել»,- ասաց պատգամավորը:

Իմքայլական Հովհաննես Իգիթյանը հարցրեց. «Եթե հարց եք բարձրացնում, որ ռազմական դրության ռեժիմը պետք է հանվի, նշանակում է, որ այն վտանգը, ինչի պատճառով մտցվեց, գոյություն չունի: Ձեր կարծիքով՝ վտանգը վերացե՞լ է, Ադրբեջանը դադարել է լինել ագրեսիվ, Թուրքիան դադարել է լինել լկտի՞»: Գորգիսյանն արձագանքեց. «Ձեր տրամաբանությամբ՝ մենք 94-ից ի վեր ու առհավետ պետք է լինենք ռազմական դրության պայմաններում, քանի որ մենք շրջապատված ենք ագրեսիվ հարևաններով, որոնք միշտ հայտարարել են, որ ընդհուպ մինչև Երևանը պետք է գրավեն... Ամսի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտից հետո եղել են հայտարարություններ՝ ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի, ՌԴ ԱԳ նախարարի կողմից, որ տարածաշրջանում այլևս անվտանգ է ու տրվել են երաշխիքներ, այդ թվում՝ ունենք ՌԴ խաղաղապահներ Արցախում: Եթե Դուք պնդում եք, որ վարչապետը սխալվել է կամ սուտ է ասել, կամ ՌԴ նախագահին կամ ԱԳ նախարարին չեք վստահում, ի՞նչ կարող եմ ասել, էլ ո՞ւմ կարող եք վստահել, եթե ոչ՝ ձեր ռազմավարական գործընկերոջն ու վարչապետին»:

ԱԺ արտահերթ նիստ