Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Թուրքիան՝ Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմների մասին

1262
Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ., 20:20
Թուրքիան՝ Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմների մասին

Թուրքիան շարունակում է աշխատել Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմների վրա։ Դիտորդական կետերի միջև պարեկություն կիրականացվի, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Հրադադարի վերահսկողության մեխանիզմների ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։ Լեռնային Ղարաբաղում կառուցվելիք դիտակետերի միջև պարեկություն է իրականացվելու»,- Աքարի խոսքը մեջբերել է TRT հեռուստաալիքը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նոյեմբերի 10-ին համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: