Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Կոլպինոյում 6 երեխայի պատանդ վերցրած տղամարդը հանձնվել է

1298
Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ., 19:10
Կոլպինոյում 6 երեխայի պատանդ վերցրած տղամարդը հանձնվել է

ՌԴ Կոլպինո քաղաքի բնակիչը, ով պատանդ էր վերցրել 6 երեխայի, հանձնվել է իրավապահ մարմինների աշխատակիցներին, РИА Новости-ին հայտնել Է ուժային կառույցների աղբյուրը։
Կրտսեր երեխան 3 տարեկան է եղել, ավագը՝ 15 տարեկան: Նրանք չեն տուժել, հստակեցրել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ ՆԳՆ-ում պատմել են, որ 38-ամյա զինված տղամարդը ալկոհոլի ազդեցության տակ անչափահասներին պահել է Պրոլետարսկի փողոցի բնակարանում: Ոստիկանություն է դիմել նրա կինը, ով չի կարողացել տուն մտնել և կապ հաստատել ամուսնու հետ։ Ընդ որում, նա դռնից այն կողմ լսել է երեխաների լացը։
Իշխանությունների տեղեկություններով ՝ ընտանիքը Լենոբլաստ է տեղափոխվել մոտ 2 տարի առաջ Արխանգելսկի շրջանից։ Տղամարդը հաշվառված է եղել տեղի նյարդահոգեբուժական դիսպանսերում և լուրջ ֆինանսական խնդիրներ է ունեցել։