Վարչապետն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ. մանրամասներ
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է ունեցել «Գառնի Լեռ» գիտաարտադրական միավորում և նորաստեղծ «Արսենալ» ռազմաարդյունաբերական գործարանում: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է գործարանի արտադրական և մասնագիտական ներուժին, արտադրատեսակներին և զարգացման հնարավորություններին: Վարչապետին ներկայացվել են գործարանի կողմից արտադրվող հրետանային զինատեսակները, արկերը և մարտագլխիկները: Նոր փորձանմուշներից ցուցադրվել են գիշերային և ցերեկային նշանոցներով զինված ավտոմատ և հեռակառավարվող, խոշոր տրամաչափի հրաձգային համակարգերը։ Գործարանն առաջիկայում նոր ներդրումներ է ստանալու և ընդլայնելու է արտադրական կարողությունները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր ու ընդլայնելով արտահանման հնարավորությունները: Վարչապետը կարևորել է ռազմարդյունաբերության ոլորտի շարունակական զարգացումը և տեղում հանձնարարել արագ տեմպերով շարունակել զարգացնել արտադրական հզորությունները՝ ծավալային և զինատեսակների ընդլայնման առումներով: |
«2004-ին Քոչարյանի թիմը նիսյայով վաճառեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը». Լևոն Գալստյան (լուսանկար)
329Երեկ, 16:30«Պարզվում է՝ հանգանակության գումարներով նաև «դոլարի կուրս» են փորձել պահել». Արմեն Աշոտյան
325Երեկ, 12:20Գազն ապրիլից կթանկանա՞. ինչով է դա հիմնավորվելու. «Ժամանակ»
732Երեկ, 10:30«Սա Հայաստանի տրանսպորտային բլոկադայի շարունակությունն է»․ Վահե Դավթյան
62022.01.2021, 23:00Ռուսաստանում Ադրբեջանից ներկրված վարակված լոլիկի նոր խմբաքանակ են հայտնաբերել
109022.01.2021, 22:05ՏՄՊՊՀ-ն հրապարակել է հանքարդյունաբերության ոլորտի ուսումնասիրության արդյունքները
39122.01.2021, 10:45