Երևան`   -3 °C
Այսօր`   Կիրակի, 24 հունվարի, 2021 թ.

Մատաղիսում ականի պայթյունից զոհվել է ադրբեջանցի գնդապետ, ռուս խաղաղապահն ու արցախցի փրկարարները վիրավոր են

1170
Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2020 թ., 19:25
Մատաղիսում ականի պայթյունից զոհվել է ադրբեջանցի գնդապետ, ռուս խաղաղապահն ու արցախցի փրկարարները վիրավոր են

Արցախում ականի պայթյունից սպանվել է ադրբեջանական բանակի գնդապետ Սամիդլի Բաբեկ Մաթլաբ օղլուն: Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ Մատաղիսում: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանցի օգտատերերի գրառումներից:

Ռուսական RIA-ն էլ հայտնում է, որ Մատաղիսում ականի պայթյունից վիրավորվել են 1 ռուս խաղաղապահ, Արցախի ԱԻՊԾ 4 փրկարար, զոհվել է մեկ ադրբեջանցի զինծառայող: Ըստ RIA-ի՝ վիրավոր ռուս խաղաղապահին տեղափոխել են Բաքվի հիվանդանոց: