Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին սակրավորներ կմիանան
![]() Միջազգային հակաականային կենտրոնի ստորաբաժանումների մասնագետները կժամանեն Լեռնային Ղարաբաղ՝ ականազերծման աշխատանքներ կատարելու համար, այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ը։ «Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124, Իլ-76 և Տու-154 ինքնաթիռները մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից տեղափոխել են մասնագետներ, տեխնիկա և սպառազինություն, ինչպես նաև Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի ծառայողական շներին՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության գոտում խնդիրների կատարման համար»,- նշված է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ, փոխանցում է РИА Новости-ն։ Անձնակազմը կշարժվի Երևան-Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Նշանակման վայր ժամանելուց հետո մասնագետները ձեռնամուխ կլինեն ինժեներական հետախուզման, ականազերծման և պայթյունավտանգ առարկաների ոչնչացման խնդիրների կատարմանը։ Երևան է ժամանել ավելի քան 100 զինվորական, բերվել է 13 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ «Ուրան-6» ականազերծման ռոբոտատեխնիկական համալիրներ, զրահափոխադրիչներ և զրահամեքենաներ: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
