«Մեր գլխավոր խնդիրը արյունահեղություն թույլ չտալն է». Շոյգու
![]() Մենք եկել ենք լիովին կոնկրետ, որոշակի խնդիրներով, այսօր Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Գիտեք, որ ստորագրված հայտարարությունից հետո ամենաարագ կերպով հրավիրեցինք ողջ խաղաղապահ զորակազմը, որի տեղակայումն ավարտել ենք երեկ չէ առաջին օրը: Այս օրերի ընթացքում տեղակայվել ենք գործնականում Ղարաբաղի ամբողջ տարածքում՝ 23 դիտակետով, վերահսկում ենք Ստեփանակերտ տանող ճանապարհը, Լաչինի միջանցքը և ապահովում ենք տեղաշարժը, այնտեղից հեռացած փախստականների վերադարձը», - ասել է Շոյգուն։ Նա նշել է, որ հետագայում սպասվում է մեծ աշխատանք՝ «այս անգամ, հուսով եմ, Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ»: «Մեր կողմից, իհարկե, գլխավոր խնդիրը արյունահեղություն թույլ չտալն է՝ խնդիր, որը մեր առջև դրել է մեր գերագույն հրամանատարը, և մենք, անկասկած, մտադիր ենք իրականացնել այն: Բացի այդ, մտադիր ենք քննարկել մեր խաղաղապահների հետագա կյանքին և աշխատանքին վերաբերող հարցեր, թե ինչ է անհրաժեշտ դրա համար: Եվ, բնականաբար, քննարկել բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են մեր համագործակցությանը՝ և՛’ ռազմական, և՛ ռազմատեխնիկական ուղղությամբ: Մենք եկել ենք մեծ ծրագրով և հույս ունենք իրագործել այն: Շնորհակալ եմ»: |

«Բուժզննումից հետո նախագահը վերադարձել է բնականոն աշխատանքային ռեժիմի»․ նախագահի աշխատակազմ
141Երեկ, 14:54
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին՝ ազգային տոնի առիթով
108Երեկ, 10:54
«Իրավապահ մարմիններից պահանջում ենք անհապաղ վերադառնալ օրինականության դաշտ»․ ՀՅԴ ԳՄ
11622.07.2026, 13:06
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
11422.07.2026, 11:36
Թերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը տուգանվել է
12522.07.2026, 11:12
Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (տեսանյութ)
14521.07.2026, 16:12
