Ռուսաստանը հավելյալ սահմանապահ ուժեր կտեղակայի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին
Ռուսաստանը հավելյալ սահմանապահ զորքեր կտեղակայի Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, այսօր ասել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ղարաբաղյան հարցով ՌԴ նախագահ Պուտինի հրավիրած խորհրդակցության ժամանակ: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման մասին ընդունված որոշումը, Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումները, ինչպես նաև հայկական կողմի խնդրանքը՝ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության կողմից հատկացվել է լրացուցիչ 188 զինծառայող և անհրաժեշտ քանակությամբ տեխնիկա: Սահմանապահները լրացուցիչ ուժեր կտեղակայեն հայ-ադրբեջանական սահմանին»,- հայտնել է ԱԴԾ ղեկավարը: Բորտնիկովը նշել է, որ ադրբեջանական կողմն այդ կապակցությամբ տեղեկացված է, գործընկերների հետ անհրաժեշտ փոխգործակցությունը կազմակերպված է: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18