Ալիևը խոստացել է ապահովել Ղարաբաղում գտնվող հուշարձանների և սրբավայրերի հասանելիությունը
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը խոստացել է Լեռնային Ղարաբաղում գտնվող հուշարձաններին և սրբավայրերին անարգել հասանելիություն ապահովել ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի համար։ «Նույնը վերաբերում է նաև պատմական, մշակութային, կրոնական ժառանգության օբյեկտներին։ Ես խոսել եմ Իլհամ Հեյդարովիչի հետ, նա նույնպես հայտնել է, որ ադրբեջանական իշխանությունները կապահովեն ինչպես հայկական, այնպես էլ, բնականաբար, ադրբեջանական կողմի հասանելիությունը այդ կրոնական օբյեկտներին»,-հայտնել Է Պուտինը: «Դրանցից մեկը գտնվում է ձեր վերահսկողության գոտում՝ հնագույն քրիստոնեական վանքերից մեկը։ Այստեղ նույնպես պետք է ապահովել ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների հասանելիությունը։ Պետք է այդ ամենը հաշվի առնել և կողմերի հետ շփման մեջ կարգավորել աշխատանքի անհրաժեշտ ռեժիմը»,- դիմել է Պուտինը ռուս խաղաղապահների հրամանատարին։ |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
