Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Այդ փաստաթղթի այլընտրանքը պատերազմն է». Պուտինը նախազգուշացրել է

1544
Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ., 21:30
«Այդ փաստաթղթի այլընտրանքը պատերազմն է». Պուտինը նախազգուշացրել է

Պուտինը նախազգուշացրել է Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի խախտման հետևանքների մասին

Նրանք, ովքեր փորձում են խոչընդոտել Ղարաբաղի վերաբերյալ Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ համաձայնագրի կատարմանը, պետք է հասկանան, որ այդ փաստաթղթի այլընտրանքը պատերազմն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարության կատարումը խոչընդոտելու միտումն ինձ համար անսպասելի էր։ Մարդիկ, ովքեր փորձում են դա անել, պետք է հասկանան, որ դրա այլընտրանքը կարող է լինել միայն մեկ բան՝ պատերազմը»,– ասել Է նախագահը Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։

«Եվ եթե Աստված չանի, դա տեղի ունենա, ապա տուժածների արյունը կլինի նրանց խղճին։ Նրանց, ովքեր փորձում են տապալել այդ պայմանավորվածությունը։ Բոլորը պետք է հասկանան դա ու իրենց հաշիվ տան դրանում»,- հավելել է Պուտինը։