Ադրբեջանը միջնորդություն է ներկայացրել Ռուսաստանին լրագրող Սեմյոն Պեգովի գործով
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պաշտոնական միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի գլխավոր դատախազություն՝ ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի՝ wargonzo նախագծի հեղինակի գործի հետաքննության խնդրանքով իրավական օգնություն ցուցաբերելու մասին: Լրագրողը նման «ուշադրությունը» բացատրում է նախագծի մասնակիցների «մերկացնող աշխատանքով»: Ավելի վաղ Բաքվում Պեգովի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել և նրան ներառել էին սև ցուցակում։ «Մեր փոքրիկ թիմը փաստորեն լուրջ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար։ Մենք այսքան ազդեցիկ դեռ մեզ չէինք զգացել։ Շնորհակալություն։ Մենք հրապարակել ենք այդ տեղեկությունները ի հեճուկս թուրք-ադրբեջանական հատուկ ծառայությունների ջանքերի, որոնք, բնականաբար, փորձել են թաքցնել բոլոր մանրամասները։ Այնուհետև մեր տեղեկատվությունն ստացել է ամենաբարձր մակարդակի հաստատում: Եվ խոսքը ոչ միայն Նարիշկինի մասին է, այլև առաջատար արևմտյան տերությունների առաջնորդները նույնպես համակարծիք էին այդ ահաբեկչական սպառնալիքի գնահատականներում։ Այնպես չէ, որ մենք քիչ բան գիտենք այն մասին, թե ինչպես են Թուրքիան և Ադրբեջանը ծրագրում օգտագործել իրենց ծայրահեղականներին Անդրկովկասում և հարևան տարածաշրջաններում: Եվ, իհարկե, այդ մասին էլ կգրենք։ Եվ մենք կբացենք մի մեծ գաղտնի ինֆորմացիա՝ Արցախում պարտիզանական պատերազմի պատմությունը։ Յուրաքանչյուր ոք, ով գոնե մի քիչ ծանոթ է տարածաշրջանի առանձնահատկություններին, հասկանում է՝ պարտիզանական պատերազմն անխուսափելի է։ Սովորեցրեք լռել սեփական հետախույզներին»,-արձագանքել է Պեգովը։ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18