«Սկուտեղի վրա մեր գանձն ուղղակի մատուցեցինք թշնամուն». Համլետ Պետրոսյան
![]() Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն այսօր «Շանթ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Արցախի այն մշակութային հուշարձաններին, որոնք նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ անցել, կամ շուտով անցնելու են Ադրբեջանին: Նրա կարծիքով՝ Ադրբեջանը չի հանդուրժի հայկական մշակույթի բացառիկ նմուշները, գուցե միայն արտաքին աշխարհին ցուցադրելու համար որոշ եկեղեցիներ կամ մշակութային կոթողներ պահպանվեն: «Իրենք չեն հանդուրժելու, օրինակ, Շուշիում որևէ հայկական ներկայություն, գուցե բացառություն կազմի նշանային տեսակետից Ղազանչեցոց եկեղեցին: Թշնամին ոչ միայն ստոր է, այլև՝ խորամանկ, արևելյան «ժուլիկ իմաստունի» կերպար ունի. ամեն անգամ մի վնաս տալու են և ամեն անգամ աշխարհին հայտարարելու են, որ դա պատահմամբ եղավ»,- ասաց Պետրոսյանը: Նրա խոսքով՝ Տիգրանակերտն այժմ ադրբեջանցիները կներկայացնեն որպես հին աղվանական քաղաքակրթության մի մաս՝ ամեն գնով այնտեղից փորձելով ջնջել հայակական հետքը. «Սկուտեղի վրա մենք մեր գանձն ուղղակի մատուցեցինք թշնամուն: Ես իմ գիտակից կյանքում ամեն ինչ արել եմ, որ այս օրը չգա: Ես ամեն ինչ արել եմ, որ Տիգրանակերտը դառնա մի հուժկու փաստարկ. պետությունը, ՀՀ քաղաքական ուժերից որևէ մեկը չի օգտագործել այդ լծակը»,- ասել է Պետրոսյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
