Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցել ԼՂ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը». Մակրոն

1241
Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ., 10:30
«Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցել ԼՂ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը». Մակրոն

Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում և Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել ԼՂ և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն գործում: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ վարչապետը հեռախոսազրույց էր ունեցել Մակրոնի հետ: Նրանք քննարկել էին Արցախում ստեղծված իրավիճակը, մասնավորապես, վերջին շաբաթների ընթացքում իրենց տները լքած տասնյակ հազարավոր մարդկանց անխափան և անվտանգ վերադարձի ապահովման հարցը ու նշել Արցախի կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանության կարևորությունը: