Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Փարիզի քաղաքապետը ցանկանում է հորդորել Ֆրանսիայի ԱԳՆ-ին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղը

1564
Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ., 20:45
Փարիզի քաղաքապետը ցանկանում է հորդորել Ֆրանսիայի ԱԳՆ-ին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղը

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն մտադիր է դիմել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն՝ առաջարկելով, որ Ֆրանսիան ճանաչի Լեռնային Ղարաբաղը։
Չորեքշաբթի երեկոյան Փարիզի խորհուրդը քվեարկել է Լեռնային Ղարաբաղում հայերին աջակցելու միջոցների օգտին և հույս հայտնել, որ հանրապետությունը կճանաչվի:
«Փարիզի խորհուրդը կողմ է քվեարկել մի շարք միջոցառումների, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղում լրջորեն տուժած հայերին օգնություն տրամադրելուն՝ ցանկություն հայտնելով ճանաչել Արցախի Հանրապետությունը: 50 000 եվրոյի չափով լրացուցիչ օգնություն կուղարկվի Ֆրանսիայի հայկական հիմնադրամի (Fonds Armenien de France) միջոցով»,-գրել է Իդալգոն Twitter-ի իր էջում:
Ելույթ ունենալով Փարիզի խորհրդի նիստում՝ նա նշել է, որ մտադիր է գրել Ֆրանսիայի արտգործնախարարին՝ «առաջարկելով ճանաչել Արցախի Հանրապետությունը» և «համագործակցություն հաստատել» դրա հետ։