Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

«Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները». Մանե Գևորգյան

1399
Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ., 16:10
«Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները». Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ, որ Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:

Իսկ թե վարչապետին վերաբերյալ նրա հրապարակած փաստերը որքանով են հիմնավոր, բերեմ ընդամենը մեկ օրինակ:

Մովսես Հակոբյանը հայտարարել է, թե վարչապետը ՌԴ նախագահ Վլադիմրիր Պուտինի հետ մինչ սեպտեմբերի 30-ը որևէ հեռախոսազրույց չի ունեցել, մինչդեռ վարչապետի պաշտոնական կայքում հպարակված են վարչապետի և ՌԴ նախագահի միջև սեպտեմբերի 27-ին, սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հեռախոսազրույցների մասին մամուլի հաղորդագրությունները: Վերջիններս տարածվել են նաև ԶԼՄ-ներին:

Ստորև ներկայացնում եմ հաղորդագրությունների հղումները.

1. https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan.../

2. https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan... Վարչապետի հասցեին Հակոբյանի հնչեցրած մյուս մեղադրանքներն ունեն ճշտության նույնպիսի աստիճան: Ամեն դեպքում, կարծում եմ՝ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է քննեն պարոն Հակոբյանի արած բոլոր հայտարարությունները և դրանք պետք է հատիկ հատիկ պարզաբանվեն և գնահատականի արժանանան:
Լիազորված եմ տեղեկացնել, որ Հայաստանի վարչապետն իր հասցեին պարոն Հակոբյանի հնչեցրած բոլոր մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ և, ըստ պատեհության, կանդրադառնա դրանց: Այդ հայտարարություններն ուսումնասիրվում են նաև վարչապետի նկատմամբ սուտ մատնություն անելու համատեքստում: Ուսումնասիրությունների արդյունքում այս կապակցությամբ նույնպես կկայացվի որոշում»: