Իլոն Մասքն ընդգրկվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակում. #Bloomberg
![]() Ամերիկացի գործարար Իլոն Մասքը, ով գլխավորում է Tesla և SpaceX ընկերությունները, Bloomberg գործակալության կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգից: Ինչպես հաղորդում է գործակալությունը, Tesla-ի բաժնետոմսերն աճել են 10%-ով՝ 10,2 մլրդ դոլարով ավելացնելով Մասքի կարողությունը: Այս պահին Bloomberg-ը գործարարի կարողությունը գնահատում է 120 մլրդ դոլար: 4-րդ տեղը՝ 103 մլրդ դոլար կարողությամբ, զբաղեցնում է Մարկ Ցուկերբերգը, 5-րդ տեղում է ֆրանսիական LVMH(Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն: Bloomberg-ի վարկանիշի 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է Microsoft-ի հիմնադիրներից Բիլ Գեյթսը (128 մլրդ դոլար): Իսկ երկրի ամենահարուստ մարդն արդեն 3-րդ տարին Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսն է. նրա կարողությունը գնահատվում է 183 մլրդ դոլար: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
