Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ռուս խաղաղապահները գնահատել են իրավիճակը ԼՂ-ում

1094
Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ., 13:05
Ռուս խաղաղապահները գնահատել են իրավիճակը ԼՂ-ում

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է ամբողջությամբ, իրավիճակը խաղաղապահ ուժերի դիրքերում հանգիստ է: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԶՈՒ խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը:

«Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմն ամբողջությամբ պահպանվում է։ Խաղաղապահ զորախումբը կատարում է իր պարտականությունները բնականոն ռեժիմով։ Իրավիճակը դիրքերում հանգիստ է»,- ասել է նա։