Մսամթերքի, կաթնամթերքի, բանջարեղենի, յուղերի, ճարպերի, շաքարի և շաքարավազի գներն աճել են 0.9-9.8%-ով
![]() Ընթացիկ տարվա հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.6%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.8% գնաճ՝ հիմնականում պայմանավորված մսամթերքի, կաթնամթերքի, բանջարեղենի, յուղերի և ճարպերի, շաքարի և շաքարավազի ՝ 0.9-9.8% գնաճով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, շաքարի և շաքարավազի ապրանքախմբում այս տարվա հոկտեմբերին 2019թ. նույն ամսվա համեմատ արձանագրվել է 20.2%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 9.8% գնաճ (ընդ որում՝ շաքարավազի գնաճը կազմել է 11. 4%): Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 5.1%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.6% գնաճ (ընդ որում՝ արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2020թ. հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ կազմել է 16.1%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 7.5%): 2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ բանջարեղենի ապրանքախմբում գնաճը կազմել է 9.5%, 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.2%, իսկ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում, համապատասխանաբար, 1.0% և 1.1%: Ընդ որում, ձվի գինը ընթացիկ տարվա հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ նվազել է 0.5%-ով, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 4.1% գնաճ: Մսամթերքի ապրանքախմբում 2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ գները նվազել են 1.7%-ով, այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ աճել 0.9%-ով: 2020թ. հոկտեմբերին 2019թ. նույն ամսվա համեմատ ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում արձանագրվել է 9.7%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.1% գնաճ, հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 3.6% և 0.2%: Մրգի ապրանքախմբում 2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 11.3% գնաճ, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝1.1% գնանկում: 2020թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի և կակաոյի 0.1% գնանկում, իսկ ձկան և ծովամթերքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
