Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

1000+ հիմնադրամն սկսում է առաջին հատուցումների տրամադրումը սեպտեմբերի 27-ից հետո զոհված զինծառայողների ընտանիքներին

600
Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2020 թ., 18:50
1000+ հիմնադրամն սկսում է առաջին հատուցումների տրամադրումը սեպտեմբերի 27-ից հետո զոհված զինծառայողների ընտանիքներին

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը (1000+ հիմնադրամ) սկսում է առաջին հատուցումների տրամադրումը սեպտեմբերի 27-ից հետո զոհված զինծառայողների ընտանիքներին։ Հատուցումները կատարվելու են անկանխիկ եղանակով՝ հիմնադրամի կողմից շահառուների համար բացված հատուկ բանկային հաշվեհամարներին: Այս մասին ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում: