Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«2021 թ-ին Հայկական ԱԷԿ-ն աննախադեպ երկար՝ 140 օր կանգնելու է». Վահե Դավթյան

732
Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ., 02:10
«2021 թ-ին Հայկական ԱԷԿ-ն աննախադեպ երկար՝ 140 օր կանգնելու է». Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2021 թ.֊ին Հայկական ԱԷԿ֊ը աննախադեպ երկար՝ 140 օր կանգնելու է՝ նախատեսված 45 օրվա փոխարեն, ինչը կարելի է գնահատել որպես ռուսական վարկից հրաժարվելու ու սեփական միջոցներով կայանի մոդեռնիզացման աշխատանքներն իրականացնելու որոշման առաջին արդյունք։
Հայաստանի էներգետիկ անվտանգության մոդելի համաձայն՝ նման պայմաններում էլեկտրաէներգիայի գեներացման բեռն իր վրա են վերցնում ՋԷԿ֊երը, որոնք, ինչպես գիտենք, էլեկտրաէներգիա են արտադրում Հայաստանում գործող ամենաբարձր սակագնով։ Այսպիսով, 2021֊ը հիրավի լինելու է կրիտիկական Հայաստանի էներգետիկ համակարգի համար, որի թերևս ամենավտանգավոր արդյունքը կարող է լինել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը։ Վերջիններիս վրա, ի դեպ, տարեսկզբից գոյացել է հավելյալ բեռ՝ 2 դրամի չափով։ Այդ բեռի ավելացումը զսպելու համար անհրաժեշտ ռեսուրսներն այլևս սպառված են։ Համակարգում անհրաժեշտ է շոկային թերապիա»։