«Համավարակի և պատերազմի պայմաններում հնարավոր եղավ ապահովել կայուն մակրոմիջավայր, որն աննախադեպ է»․ Մհեր Գրիգորյան
![]() ԱԺ-ում շարունակվում են 2021 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկումները: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը պետք է արտացոլի կառավարության ծրագրում ամրագրված նպատակներին հասնելու ուղիները. «Շատ կարևոր է կենտրոնացնել բոլորիս ջանքերը 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման վրա, քանի որ այն պետք է արտացոլի կառավարության ծրագրում ամրագրված նպատակներին հասնելու հնարավոր ուղղությունները, ոլորտային քաղաքականությունների շեշտադրումները, ինչպես նաև ներկա իրավիճակով պայմանավորված նոր մարտահրավերները։ Երկրի երկարաժամկետ զարգացման և ոլորտային ռազմավարությունների վերանայման աշխատանքները սկսվել են դեռևսս 2018-ին, 2019-ին իրականացվել են ոլորտային և գլոբալ ռազմավարության բազմաթիվ ճշգրտումներ: Սերտորեն համագործակցելով Կենտրոնական բանկի հետ՝ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացիայի արդյունքում, հնարավոր եղավ ապահովել կայուն մակրոմիջավայր թե՛ 2019-ին, թե՛ 2020-ին, որն աննախադեպ է՝ ինչպես համավարակի, այնպես էլ Թուրքիայի հովանավորչությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պայմաններում»,-ընդգծեց Գրիգորյանը: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
