Սպիտակ ֆոսֆորի վտանգավոր հետևանքները
![]() Ինչպես արդեն հայտնել էինք՝ Ադրբեջանը Արցախում՝ քաղաքացիական բնակավայրերին մոտ գտնվող անտառներում օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք: Քանի որ այս զինատեսակը շատ վտանգավոր տարրեր է պարունակում մարդու կյանքի համար, ուստի անհրաժեշտ է իմանալ սպիտակ ֆոսֆորի առաջացրած հետևանքները և առաջին բուժօգնության որոշակի կանոնները: Սպիտակ ֆոսֆորն արգելված զինատեսակ է: Այն ծայրաստիճան թունավոր նյութ է, որն ունի մի քանի տհաճ հատկություններ: Այրվելիս այն կպչում է ցանկացած մակերեսի: Այն ինքնաբերաբար բռնկվում է օդում և այրվում է հագուստի, մաշկի և վերքի մակերեսին: Այն այրվում է այնքան, քանի դեռ վտանգավոր նյութը չի հեռացվել մակերեսից կամ ամբողջությամբ չի այրվել: Սպիտակ ֆոսֆորը ներծծվում է արյան մեջ, որից հետո այն ազդում է երիկամների, լյարդի և շրջանառու համակարգի վրա: Մարդու համար մահացու չափաբաժինն ընդամենը 0,05 - 0,15 գրամ է: Վտանգավոր է ցույց տալ առաջին բուժօգնություն Անփորձ մարդը չի կարող օգնել վիրավորին, նման դեպքերում շատ մեծ է հավանականությունը, որ բուժօգնություն տվողն ինքն այրվածքներ կստանա այս թունավոր նյութից:
|

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
48517.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
89016.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
43016.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
40316.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
20015.08.2026, 15:30
«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
19111.08.2026, 20:18
